Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Նրանք քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայի իրավիճակի հարցում: Շեշտադրվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և Աստանայի և Ժնևի ձևաչափերով միջսիրիական բանակցային գործընթացի առաջխաղացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև նշել են Իդլիբի շրջանում քիմիական զենքի կիրառման միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ և անկողմնակալ միջազգային հետաքննության անցկացման կարևորությունը:







































