Nokia-ի նախկին թոփ-մենեջեր Թոմաս Զիլիակուսը ապրանքանիշի մշակողներին գրավել է Android-ի հիման վրա Newkia սմարթֆոնների թողարկմամբ:
Նա հայտարարել է, որ տարվա ընթացքում կթողարկի իր առաջին սմարթֆոնը, եթե ներդրումների ու աշխատակիցների գրավման ոլորտում ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է:
Newkia-ն կտեղակայվի Սինգապուրում և ուղղված կլինի ասիական լսարանին, բայց ապրանքանիշի հիմնադիրը չի բացառում, որ ժամանակի ընթացքում իր սմարթֆոնները կուղղվեն նաև ամերիկյան շուկա:
Microsoft-ի կողմից Nokia ընկերությունը գնելուց հետո նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ցնցել է ֆիննական ժողովրդին: Զիլիակուսը մտադիր է աշխատանքի վերցնել իր նախկին աշխատակիցներին, ովքեր արդեն հետաքրքրություն են հայտնել նոր աշխատանքի վերաբերյալ: Որոշվել է նոր ապրանքանիշն անվանել Newkia: Ըստ բիզնեսմենի՝ Nokia-ն բաց է թողել մի շարք շահավետ հնարավորություններ այն ժամանակ, երբ առաջատար դիրք էր զբաղեցնում շուկայում: Դրա պատճառը, նրա կարծիքով, ընկերության «մեծամտությունն էր»: Այս մասին հաղորդում է ТСН-ն:







































