Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ռոբերտ Քոչարյանը մարդ էր, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում և չէր էլ ուզում կարդալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

 Ժ. Լիպարիտյանի հետ հարցազրույցի առաջին մասը «Առաջին լրատվական»-ը հրապարակել է սեպտեմբերի 2-ին: Այդ հատվածում անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ բանախոսը մտահոգություն էր հայտնել, որ այդ «հարցի շուրջ այլևս ռազմավարական մտածողություն չունենք,  մտածողություն, որը հիմնված կլինի տարածաշրջանի բոլոր իրողությունների նկատմամբ երկարաժամկետ հաշվարկների վրա»: Ներկայացնում ենք նրա հետ զրույցի շարունակությունը, որը հիմնականում վերաբերում է նույն՝ ԼՂ խնդրին: Ժ. Լիպարիտյանի հետ մեր զրույցը կայացել է ՀՀ-ի Մաքսային միաթյանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից առաջ:

 – Ես հիշում եմ, մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանից Հայաստանի սահմանին կրակոց էր եղել, և ՀՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը հարց բարձրացրեց, թե ինչ է անում միջազգային հանրությունն այս խնդիրը լուծելու համար: Բայց դա ո՞ւմ խնդիրն է, միջազգային հանրությունն ուրիշ խնդիր չունի և ա՞յս հարցը պետք է լուծի: Դա մեր խնդիրն է, ուրեմն մենք պետք է լուծենք: Մենք մի ճակատում չէ որ պայքար ունենք, մենք մի քանի մեծ խնդիրներ ունենք, որոնք փոխկապակցված են, և դրանց լուծում գտնելու համար պետական մտածելակերպ ու երևակայություն է պետք:

 – Բայց չէ՞ որ կան նաև ուժային կենտրոններ, օրինակ` Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ամերիկան և Եվրոպան, որոնք զբաղվում են ԼՂ խնդրի կարգավորմամբ և ինչ-որ պահի կարող են կասեցնել այդ անմիջական շփումն ու իրենց շահերին հակասող որևէ առաջարկ:

 – Գիտեք, մենք շատ հարցեր ենք ճշտել Ադրբեջանի հետ, և այդ երկրները եղել են իրավիճակին չտիրապետող հանդիսատես: Եթե մենք և Ադրբեջանը համաձայնենք որևէ լուծման գնալ, ով ինչ կարող է անել: Դրսից կարող են ներքին ուժերին հրահրել խանգարել գործընթացներին: Բայց մենք պիտի աշխատենք թե ներսում, թե դրսում: Ամերիկան ի՞նչ է անելու, եթե մենք ուղղակի աշխատենք: Ես այդ փորձը ունեմ, բայց հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ: Անձնական կապեր կային՝ վստահության վրա հիմնված: Ո՞րն է պատճառը, որ մենք հիմա ուղղակի կապեր չունենք: Ինչի՞ց ենք վախենում: Լուծումի՞ց, թե՞ պատասխանատվություն վերցնելու վախից: Կա՞ն այդ կապերը՝ դժբախտաբար, չկան: Անցած ամառ Բաքվում էի, և քանի որ ես հարգում եմ մեր պետականությունը, իմ այդ այցի մասին տեղյակ էի պահել Հայաստանի իշխանություններին: Բայց որևէ  մեկը չհետաքրքրվեց, թե ես այնտեղ ինչ էի ասելու, ինչ ասեցի, ում տեսա, և ինչ խոսեցինք: Իսկ մեր հիմնական շահերն ապահովող ու արդար լուծման դեմ գնացող որևէ ներքին ուժ պատմության առաջ պիտի ստանձնի հետևանքների պատասխանատվությունը: Մենք պիտի սովորենք ստանձնել մեր արածի ու չարածի, ասածի ու չասածի  պատասխանատվությունը, դադարենք վատ արդյունքը վերագրել օտարներին ու հերոսացնել առանձին անհատների և զոհերի:

 Ինչ վերաբերում է ուղղակի կապերին, օրինակ, երբ Քելբաջարը գրավեցինք, Թուրքիայի նախագահ Թորգութ Օզալը հայտարարեց, թե հայերը հավանաբար իրենց դասը չեն ստացել, պետք է նոր դաս տալ: Մենք ի՞նչ արեցինք: Երբ երեք օր հետո այդ նախագահը մահացավ, գնացինք նրա թաղմանը, խոսեցինք նրանց հետ և ոչ միայն նվազեցրեցինք Թուրքիայի ժխտական հակազդեցությունը, այլև նոր նախաձեռնություններով հանդես եկանք: Չի կարելի ասել, թե մենք քաղաքականություն ենք վարում, այն էլ` անկախ քաղաքականություն, երբ ոչ մի նախաձեռնություն չենք անում:

 Մեզ համար կարևորը պիտի լինի որոշելը: Նախ՝ Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժե՞շտ է ԼՂ հարցի լուծումը, թե՞ ոչ: Հստակ պիտի լինի, որ այսօրվա իրավիճակում որքան էլ լուծում նկատվի՝ լուծում չէ, երբ` (ա) գլխավոր հակառակորդը դա լուծում չի համարում, (բ) երբ այդ հակառակորդը միջոցներ է կուտակում հարցը լուծելու համար, մինչդեռ մեզ մոտ շատերը որոշել են, որ ԼՂ հարցը միայն իրենց հարցն է:  (գ) Միջազգային հասարակությունն ու իրավունքը որքան էլ երբեմն անարդար լինեն, չեն ընդունում ներկա դրությունը: (դ) Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը՝ մեր ամենամոտ ռազմավարական գործընկերները, երբևէ չեն համաձայնել ԼՂ անկախությանն ու նույնիսկ ստատուս քվոյի պահպանմանն այնքանով, որ կարողանան այդ իրավիճակն օգտագործել տարածաշրջանային ու նույնիսկ իրենց ավելի լայն ռազմավարական խնդիրների օգտին: Ու թերևս ամենակարևորը՝ (ե) ինչպես նշել էի մոտ երկու տարի առաջ, արտագաղթը Հայաստանում արդեն հասել է մի աստիճանի, որ սպառնում է ոչ միայն դեմոգրաֆիկ ու տնտեսական զարգացմանը, այլև ազգային անվտանգությանը:

 – Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն, անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման տարբերակներին, իր «Քի Վեսթ՝ չիրացված հնարավորություն» հոդվածում նշել էր, թե Հեյդար Ալիևը ցանկանում էր հրաժարվել ԼՂ հարցից, այսինքն` լուծել ու այդ խնդիրը չթողնել իր որդուն: Եվ իրենց համար գերխնդիր էր դարձել Հ. Ալիևի այդ պատրաստակամությանը փաստաթղթային ձևակերպում տալ: Նշում է, որ դրա իրականացման բանալին տեսել են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի առաքելության մեջ: Իսկ այդ առաքելությունը ձևակերպվել է «Փարիզյան սկզբունքներում», որի գլխավոր հենքը եղել է ԼՂ-ն Լաչինի հետ միասին ՀՀ ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կայուն և անխափան միջանցքի տրամադրումը: Իրենց տպավորությամբ` այդ տարբերակն ընդունվել է Հ. Ալիևի կողմից: Եվ որ այդ տարբերակը ի մի բերելու և մի փաստաթղթում ամփոփելու համար հանդիպում է կազմակերպվել Քի Վեսթում:

«Ակտիվ դիվանագիտական ջանքերը և երկու նախագահների զարմանալիության աստիճանի համարձակությունը հանգեցրեցին Քի Վեսթի համաձայնագրի նախագծին: Այդ փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի Վեսթում համաձայնությունը տալուց հետո վերադառնալով Բաքու՝ Հ. Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից: Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի»,- նշել է Վ.Օսկանյանը:

Պարոն Լիպարիտյան, իսկապե՞ս դա ԼՂՀ խնդրի լուծման համար լավ տարբերակ էր:

 – Ես Վ. Օսկանյանի նախորդ հրապարակումներն եմ կարդացել, բավականին մեծ սխալներ կան այնտեղ: Իսկ Քի Վեսթում Մեղրիի տարբերակն էր:

 – Վ. Օսկանյանը Մեղրիի մասին չի նշում, ընդամենը ասում է՝ մի միջանցք:

 – Քի Վեսթը Մեղրիի մասին էր, ուրիշ ոչինչ: 1999թ. Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը նախաձեռնել են, որ Ղարաբաղը Հայաստանին լինի, Մեղրին՝ Ադրբեջանին: Ես այդ մասին հետո խոսել եմ և Վաֆա Գուլիզադեի ու Հ. Ալիևի հետ: Ես այդ մասին  լսել եմ նաև ամերիկացիներից, որոնք փորձում էին ինձ համոզել, որ ես էլ այդ տարբերակի օգտին արտահայտվեմ: Բայց նրանք չէին մանրամասնում, թե խոսքն ինչի մասին է հավանաբար այն պատճառով, որ այդ տարբերակն էլ իր հերթին մի քանի տարբերակներ է ունեցել: Իսկ ես վստահ էի, որ Մեղրի-ԼՂ փոխանակման տարբերակը չէր գործելու: Ոչ ընդունելի էր, ոչ էլ կիրառելի: Եվ Ռ. Քոչարյանը կամաց-կամաց ետ քաշվեց Մեղրին ամբողջությամբ տալու մտքից: Հետո այն դարձավ միջանցք, ավելի ուշ՝ կամուրջ: Բայց դա Ռ. Քոչարյանի դիվանագիտության ամենամեծ սխալն էր, որ Մեղրին որպես բանակցության նյութ դրվեց սեղանի վրա:

 – Իսկ ինչպե՞ս կանխվեց այդ տարբերակը, ո՞ւմ կողմից:

 – Լսել եմ, որ Ալիևի հետ համաձայնությունից հետո Քոչարյանի մոտ նեղ շրջանակում խորհրդակցության ժամանակ Կարեն Դեմիրճյանն ընդվզել է: Կարող է այդ տարբերակը կասկածելի են համարել մի քանիսը: Եվ դրանից հետո Քոչարյանը սկսել է վերափոխել այդ պարզ փոխանակման բանաձևը: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ Մեղրին և մերն է, և մերը չէ: Մեղրին ՌԴ-ի և Իրանի համար շատ կարևոր տարածք է: Երբ Ռ. Քոչարյանը համաձայնել էր այդ տարբերակին, թերևս լավ չգիտակցելով՝ թերագնահատել էր Մեղրիի ռազմավարական նշանակությունը: Ոչ այն պատճառով, որ խելացի չէր, նա ռազմավարական մտածող չէր և մտածում էր, թե ինքը կարող էր ավելի շատ ստանալ, քան Տեր-Պետրոսյանը:

 – Բայց չէ՞ որ նա ԼՂՀ նախագահն է եղել և պետք է որ լավ պատկերացներ այդ խնդրի լուծման համար առաջարկվող տարբերակների նշանակությունը:

 – Ռ. Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում և չէր էլ ուզում կարդալ: Նա չուներ ռազմավարական մտածողություն: Իր տասնամյա իշխանության օրոք նրա հիմնական մտահոգություններից մեկն էր արդարացնել այն, ինչ ինքն արեց նախագահ Տեր-Պետրոսյանի նախագահության հետ: Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր բանակցությունների ընթացքում նա փորձել է ոչ թե հարցը լուծել ըստ էության, այլ ցույց տալ, որ ինքը կարող է 1997թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանի պայմանականորեն ընդունած փուլային լուծումից ավելին ձեռք բերել: Քոչարյանը դա անելու համար նույնիսկ «բազարի» մեջ ընդգրկեց Մեղրին: Վ. Օսկանյանն էլ, որպես արտգործնախարար, ընդունեց այդ մտածողությունը ու գործեց այդ կերպ, դրա համար էլ նրա խոսքերն այսօր ինձ համար այնքան էլ կարևոր չեն:

 – Վ. Օսկանյա՞նն էլ չէր գիտակցում Մեղրիի տարբերակի վտանգավոր լինելը:

 – Ես չգիտեմ, գիտակցում էր, թե ոչ: Բայց դա նրա համար այնքան էլ կարևոր չէր, կարևորը նախարար մնալն էր: Մարդիկ կան, որ շատ խելացի են: Ռ. Քոչարյանն էլ է խելացի, բայց իմաստուն չէ: Վ. Օսկանյանն էլ իր խելացիությունն ու գիտությունն օգտագործեց Ռ. Քոչարյանի ոչ ռազմավարական քայլերն արդարացնելու համար ու այսօր անում է նույնը՝ խեղաթյուրել պատմությունը: Եվ ինքը միակը չի անշուշտ:

 – Իսկ Ձեր կարծիքով` Սիրիայում կատարվող իրադարձությունները տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:

 – Առաջին ազդեցությունն այն է, որ այդ հարցում Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունը շատ ավելի սրված է: Իսկ դա պատճառ կդառնա, որ ՌԴ-ն մտածի, թե մյուս հարցերում ինչպես անի, որ Եվրոպային ու ԱՄՆ-ին պատժի: Եվ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը Սիրիայի պատճառով ավելի խիստ կարող է լինել, ու կարծեք արդեն Ռուսաստանի համար դա ստացվում է: ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է հարվածել Սիրիային, և հարվածելու են ՌԴ-ի համար շատ կարևոր ռազմաբազայի ու նրա միջազգային վարկին: Իսկ Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշման խստացումը կարծրացնում է ՌԴ դիրքորոշումն այն հարցերում, որտեղ ԱՄՆ-ը հետաքրքրություն ունի: Դրա համար էլ ինձ համար այնքան զարմանալի չէ Մաքսային միության վերաբերյալ Մոսկվայում Ս. Սարգսյանի արած հայտարարությունը: Մի տաս օր առաջ մի այլ կայքի հետ այս հարցով հարցազրույցում ասել էի, որ երկու ամիսը երկար ժամանակ է, ու այնքան վստահ չպիտի լինենք, որ Հայաստանը ստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Իմ հիմնական փաստարկն այն է, որ այլընտրանքներ գտնելու և առկա այլընտրանքներից օգտվելու մեր կարողությունը պակասում է և պակասելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լուծել մեր պետականության ու անկախության հետ կապված հիմնահարցը՝ Ղարաբաղի հարցը: Վերադառնալով Սիրիային՝ նշեմ, որ մեր պետությունը որոշ պատասխանատվություն ունի սիրիահայերի ապագայի նկատմամբ: Այդ տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ունեն գերիշխող ազգային կառույցները: Բայց դա արդեն առանձին թեմա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում