Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունները մշակել են համացանցում ցանկացած տեղեկատվության հասանելիության համակարգեր, Կոնգրեսում հայտնվել է առաջարկ՝ արգելել Ազգային անվտանգության գործակալությանը նման ծրագրերը կիրառել:
Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները վստահ են, որ ճիշտ են գործում: «Զարմանալի չէ, որ մեր հետախուզական գործակալությունները մեր հակառակորդների մասին տեղեկությունների ապակոդավորման միջոցներ են փնտրում»,- ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը:
«Մենք նրանց վճարում ենք, որպեսզի նրանք լրտեսեն,- պարզաբանել է արգելքը նախաձեռնող դեմոկրատ Ռաշ Հոլթը (Նյու Ջերսի),- սակայն եթե գործընթացում նրանք կոտրում են համակարգերը, որոնք մենք բոլորս կիրառում ենք, ապա ինքներս մեզ արջի ծառայություն ենք մատուցում»: Այս մասին փոխանցում է The News York Times-ը:
Այն մասին, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան տիրապետում են ցանկացած տեղեկատվության ապակոդավորման միջոցների՝ հայտնի էր դարձել Էդվարդ Սնոուդենի նոր գաղտնազերծումներից:








































