Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Ճնշումներ` ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողների նկատմամբ. «Քաղաքացի դիտորդ»

2017թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո, ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գրասենյակ՝  հայտնելով, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ստորագրած ցուցակում նկատել է, որ իր անվան դիմաց (հերթական համարը՝ 536) առկա է կնիք և ստորագրություն, մինչդեռ ինքը չի մասնակցել քվեարկությանը։ ,  Այնուհետև նույն օրը վերջինս կատարվածի մասին ստորագրել է համապատասխան դիմում-հայտարարություն՝ անձամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Ա.Ամեխյանը եկել է ՀԿ-ի գրասենյակ և հայտնել, որ ինքը լավ չի հիշել՝ իրականում  մասնակցել է քվեարկությանը, և  իր փոխարեն քվեարկություն չի կատարվել: Այդ պատճառով ինքը դիմումը ԿԸՀ չի մուտքագրել և ՀԿ-ից պահանջել է  վերադարձնել իր կողմից ստորագրված փաստաթղթերի բնօրինակները: Մի շարք հարցադրումներից պարզ էր, սակայն, որ նրա հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

0904.2017թ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N162-Ա որոշման մեջ հիշատակվում է, որ այլ անձի փոխարեն քվեարկության մասին ստացվել է «մեկ դիմում քաղաքացի Արմինե Ամեխյանի կողմից, որի համաձայն դիմումատուն ընդգրկված է եղել թիվ 33/39 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընտրության չի գնացել, սակայն իր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն»։ Թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է դիմումը և պարզել, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ցուցակի թիվ 536 տողում ընդգրկված ընտրող Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն այլ անձի կողմից, և նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այսինքն, արձանագրված փաստ է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն, ուստի  մտահոգիչ է այդ ամենը նրա չհիշելու հանգամանքը:

Իրադարձությունների զարգացման նման ընթացքի մեջ ողջամիտ կասկած է առաջանում ընտրողի որոշման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ունեցած ուղղակի կամ անուղղակի ազդեցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանադրական  փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Տիգրան Մուկուչյանն անձամբ ԶԼՄ ներկայացուցիչ Մելինե Ավագյանին ստիպել էր հրաժարվել իր դիմումից՝ վերջինիս դիմումի բովանդակության մասին ապատեղեկատվություն տարածելու միջոցով։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հայտարարությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում