«Ընտրական օրենսգիրքը, որով անցկացվեցին ընտրությունները, հակասահմանադրական է,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը: -Սահմանադրությունն ասում է՝ պետք է համամասնական ընտրակարգով ընտրություններ լինեն, անցկացվել է կեսը մեծամասնական, կեսը՝ համամասնական, սրանով այս մարմնի լեգիտիմությունը զրոյի է հավասար: Հետո ինչ, որ մեծամասնականը վարկանշային են կոչել, կարող էին աստվածային ու տիեզերական էլ կոչել»,-
Գիմիշյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններում ուռճացված են եղել ընտրողների քանակը. «Համոզված եմ՝ այս իշխանությունները, բացի ընտրողներից՝ 700.000 ձայն ավելացրել են, իսկ թե ինչպե՞ս՝ դա երկրորդ հարցն է»:
Գիմիշյանի խոսքով՝ խորհրդարանում մանդատներ ստացել են նրանք, ում ցանկացել է Սերժ Սարգսյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, «որովհետև վերջինս վերջանական եզրակացություն է տալիս ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ»: «7,8 տոկոսը, որը «Ելքն» է ստացել, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող դարձնել 6,8 տոկոս… »:,- նշեց Գիմիշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































