Եգիպտոսի խորհրդարանը երեքշաբթի օրը միաձայն կերպով հաստատել է երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու նախագահի որոշումը, հայտնում է ON-TV հեռուստաալիքը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կիրակի օրը հայտարարել է, որ երեք ամսով երկրում սահմանվում է արտակարգ դրության ռեժիմ Տանտայի և Ալեքսանդրիայի ահաբեկչություններից հետո:







































