Նորվեգիայում կբարձրացվի ահաբեկչական վտանգի մակարդակը այն բանից հետո, երբ Օսլոյի կենտրոնում լույս կիրակի գիշերը ինքնաշեն ռումբ էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Նորվեգիայի անվտանգության ոստիկանական ծառայության ղեկավար Բենեդիկտե Բյերնլանդը մամլո ասուլիսի ժամանակ:
«Նորվեգիայում ահաբեկչական հարձակումների հավանականություն կա այս տարի: Հնարավոր է՝ վերջին տարիներին Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Շվեդիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կրկնվեն նաև Նորվեգիայում արմատական իսլամիստներին համակրող մարդկանց պատճառով»,- ասել է Բյերնլանդը:
Շաբաթ ուշ երեկոյան Օսլոյի ոստիկանությունը ձերբակալել է կասկածելի տղամարդու, ով Գրյոնլան քաղաքային շրջանում ոչ մեծ առարկա էր թողել: Ձերբակալվածը Ռուսատսանից գնացած է, ով ներկայումս ապաստան խնդրողի կարգավիճակում է: Հատուկ ծառայություններում հայտնել են, որ երիտասարդը պատրաստել է ոչ մեծ հզորությամբ պարզունակ պայթուցիկ սարք: Այս արարքի պատճառները դեռ պարզ չեն, հավելել են ոստիկանությունում:









































