Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Այսբերգը, որ գալիս է դեպի մեզ

Խորհրդարանի ընտրությանն ընտրակաշառքի դերակատարումը մատնանշվեց ոչ միայն մասնակից քաղաքական ուժերի, տեղական դիտորդների, այլ նա միջազգային հանրության գնահատականներում: Ընտրակաշառքի սահմանները, ազդեցության շրջանակը, տեսակարար կշիռը սակայն այդպես էլ մնաց չորոշակիացած, պարզ չեղավ, թե հատկապես քանի հարյուր հազար մարդ է քվեարկել ընտրակաշառքով, ինչ սոցիալական շերտեր է ներառել ընտրակաշառքը: Իհարկե, սրանից առաջ կա խնդրի իրավական ասպեկտը, որը սակայն նույնպես մնացել է չպարզաբանված, քանի որ իրավապահները պատճառաբանում են, թե ընտրակաշառքը դժվար բացահայտելի կամ ապացուցելի հանցագործություն է: Իհարկե հեշտ չէ, սակայն հենց դրա համար է իրավապահ համակարգը, որ իր տնօրինած գործիքակազմով կարողանա բացահայտել դժվար բացահայտելին, որովհետ «ուչաստկովիի մակարդակի» գործերը բացահայտելու համար կարիք չկա պահել ավելի քան 20 հազար թվակազմ ունեցող միայն ոստիկանություն, էլ չասած քննչական դատախազական կառույցների մասին:

Այդուհանդերձ հասկանալի է, որ նույնիսկ իրավական առումով գործ ունենք քաղաքական խնդրի հետ: Այդ քաղաքական խնդիրը պետք է հաղթահարվի հասարակական միջոցներով, որովհետ իշխանությունն ինքն առնվազն տեսանելի ապագայում չի գնալու այդ քաղաքական որոշմանը: Ընտրակաշառքը, թերս, դեռ ոչ մեկ ընտրություն պետք կգա իշխանությանը: Հասարակական միջոցների հարցում էլ անկասկած պետք չէ ռոմանտիկ լինել պատկերացնել, որ մարդիկ կարող են տուրք տալ դասախոսություններին ու խրատներին ոչ միայն չընդառաջել այդ հանցավոր երույթին, թեկուզ դժվար բացահայտելի, այլ նույնիսկ նախատեն դրան տրվող հարանին, բարեկամին, կամ բաժանող հարանին ու բարեկամին: Կարծել, թե մոտ ապագայի համար դա իրատեսական զարգացում է, կլինի ինքնախաբեություն: Իրատեսական լուծումներ գտնելու համար նախ հարկավոր է հասկանալ երույթի ծավալներն ու ընդգրկման շրջանակները, ինչի մասին խոսեցինք ավելի վերում: Միայն դրա շնորհիվ է հնարավոր գնահատել խնդիրը շատ կոնկրետ, շատ կոնկրետ հակազդեցության կամ չեզոքացման մեխանիզմներ գտնելու համար: Տարածված է այն եզրակացությունը, որ ընտրակաշառքի դերակատարման հիմքում հասարակության սոցիալական ծանր կացությունն է, աղքատության մեծ ցուցանիշը, ինչը ստիպում է մարդկանց նախընտրել փողը: Ասել, որ սա անհիմն, փաստարկից զուրկ, մերկապարանոց պնդում է, կլինի սխալ:

Սոցիալական իրավիճակը աղքատության բարձր տոկոսը անկասկած ունի իր ազդեցությունը երույթի տարածման հարցում: Սակայն, արդյո՞ք եթե սոցիալական վիճակը լինի լավ, չի լինի ընտրակաշառք: Սա մի հարց է, որի պատասխանն իսկապես բավական բարդ է տալ: Առավել ս, երբ հայտնի էլ չէ, թե հատկապես ինչ շրջանակների է բաժանվում ընտրակաշառքը, ինչ շերտերի, արդյոք դրանցում չկան շերտեր, որոնք այնքան էլ կարիքավոր չեն, սակայն ներգրավվում են կամ վերցնողի, կամ բաժանողի կարգավիճակում: Այսինքն՝ այստեղ ակնհայտ է դառնում, որ մենք խոսում ենք այսբերգի միայն տեսանելի կողմի մասին, բայց երբեք հնարավոր չէ գտնել այսբերգի դեմ պայքարի, դրանից բխող վտանգի կանխարգելման արդյունավետ հուսալի, երաշխավորված միջոց, եթե չենք որոշել, թե ինչպիսի ծավալներ ունի այսբերգն իրականում, այսինքն՝ նա ջրի տակ եղած մասով: Իսկ դա պարզելը պահանջում է ահռելի մանրակրկիտ աշխատանք, նա ոչ քիչ ռեսուրսներ: Բայց դա անելն այլընտրանք չունի բոլոր այն սուբյեկտների համար, որոնք ցանկանում են Հայաստանում չեզոքացնել ընտրական գորընթացի համար առանցքային գործոններից մեկը դարձած այդ երույթը: Հասկանալ, թե որ շերտն ինչո՞ւ է ընտրում ընտրակաշառքը, ոչ թե կատարում որէ այլ ընտրություն: Որովհետ այդ դեպքում կարող է պարզվել, որ ոչ թե այսբերգն է սպառնալիքը նավի համար իր ծավալներով, այլ պարզապես նավն է շատ թույլ պաշտպանված բավարար հագեցածություն չունի նման ռիսկերը հաղթահարելու համար: Այսինքն՝ գուցե մանրամասն զննությունը պարզի, որ նավի՞ մեջ է խնդիրը: Ինչ խոսք, տարբերակ է նա այն, ինչ տեղի է ունենում այժմ: Այսինքն՝ անընդհատ հետողական շեշտադրում ընտրակաշառքի վատ հանցավոր, անբարո երույթ լինելու մասին: Դա մի կողմից արդարացնում է սեփական քաղաքական անարդյունավետությունը, իսկ մյուս կողմից թողնում է երույթի դեմ պայքարի տպավորություն: Իրականում սակայն, մինչ այսպես ասած ընդդիմադիր դաշտում կշարունակվի այդ ամենը, իշխանական դաշտում ս մեկ-երկու այդպիսի ընտրության շնորհիվ ընդդիմություն հասկացությունը կամ այսպես ասած արտահամակարգային ընդդիմություն հասկացությունը լիովին «կմարգինալացվի» կմղվի «լուսանցք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում