Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը համեմատել է 14 տարի առաջ Իրաք ներխուժման հետ, հաղորդում է Interfax-ը:
«Դա հիշեցնում է 2003թ. իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցներով ներխուժեցին Իրաք՝ առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության»,-ասել է Լավրովը ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Նա նաև նշել է, որ սիրիացի զինվորականների դեմ ԱՄՆ-ի հարձակումը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին:
«Դա ագրեսիայի գործողություն է բացարձակ անհիմգ պատրվակով»,-ասել է Լավրովը:









































