Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Անկարան իր վրա, որպես երաշխավոր երկիր, պատասխանատվություն է վերցրել Սիրիայի հրադադարի կապակցությամբ, ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է բոլոր տարաձայնությունները երկկողմ մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք այն բանից, որ Թուրքիան ոչ թե պարզապես հայտարարել է այդ գործընթացների աջակցման մասին, որոնք մեկնարկվել են, մասնավորապես Աստանայում նա իր վրա պարտավորություններ է վերցրել: Դա ավելին է, քան խոսքեր: Դա նույնիսկ ավելին է, քան քաղաքական ռազմավարություն: Դրանք պարտավորություններ են, որոնք հնչել են և ամրագրվել ամենաբարձր մակարդակում»,- ասել է Զախարովան:
Նա նաև ավելացրել է, որ «ցավոք, Թուրքիայի հետ տարաձայնություններ` մասնավորապես սիրիական հարցով, կան, մենք դրանք քննարկում ենք երկկողմանի և մեր մտահոգությունները հասցնում ենք թուրք գործընկերներին»:
Ավելի վաղ Ռուսաստանում Սիրիայի դեսպանը RIA Novosti-ին հայտարարել է, որ Դամասկոսը Անկարային մեղադրում է Սիրիայում 2 նոր ահաբեկչական խմբավորումների ստեղծման մեջ, որոնց մեջ մտնում են ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները, ինչպես նաև երկրի հյուսիսում սիրիական տարածքների գրավման մեջ:









































