Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Երևանում կխստացվի շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների նկատմամբ հսկողությունը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում շարունակվում են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները:  Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս ուղղությամբ հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Տրվել է նաև հանձնարարական սեղմ ժամկետում ասֆալտապատող ընկերությունների միջոցներով վերացնել նախորդ տարիների աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:

«Այս տարվա համար նախատեսված ծրագրի իրականացմանը զուգահեռ հետևեք ու վերահսկեք, որ նախորդ տարիներին ասֆալտապատում իրականացրած ընկերությունները, համաձայն կնքված պայմանագրերի, իրենց միջոցների հաշվին վերացնեն առկա թերությունները: Ակտիվորեն համագործակցեք նաև Ճանապարհային ոստիկանության հետ և աշխատանքները կազմակերպեք փոխհամաձայնեցված, որպեսզի գծանշման աշխատանքները կատարվեն ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքների ավարտից հետո, ոչ թե դրանից առաջ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների խնդրին:

«Վերջին շրջանում կրկին նկատում ենք, որ մեքենաները շինհրապարակից դուրս են գալիս ցեխոտ անիվներով ու ճանապարհների զգալի մասը ողողում են ցեխով: Կրկին խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ և Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հետևեք, որ շինարարական կազմակերպությունները պահպանեն սահմանված պահանջի կատարումը՝ մինչ շինհրապարակից դուրս գալը ապահովեն անիվների լվացումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում