Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House¬ն անդրադարձ է կատարել 2016թ. ապրիլյան պատերազմին:
Զեկույցում մասնավորապես շեշտվում է, որ չնայած որ ամենախիստ բախումները տևել են ընդամենը չորս օր, սակայն դրանք նշանակալի հետևանքներ են ունեցել:
«Ադրբեջանի հանկարծակի հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ մեկնարկեց ապրիլի 2¬ին ՝ դառնալով 1994 թվականի հրադադարից հետո ամենալայն հարձակումը. չորս օրվա բախումներ հանգեցրեցին աննախադեպ թվով կորուստներ երկու կողմերի համար էլ: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս կարճ ժամանակով հարձակման ենթարկվեց»,¬- նշված է զեկույցում :
Շեշտվում են նաև ադրբեջանական կողմից քաղաքացիների և գերի ընկած զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը









































