Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը հաղթել է երեքշաբթի կայացած նախընտրական դեբատներում։ Այս մասին են վկայում Elabe ընկերության կողմից BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման տվյալները։ Քաղաքական գործչի օգտին, որը ներկայացնում է «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժումը, իր ձայնն է տվել պատասխանողների 25 տոկոսը։
Էմանուել Մակրոնը, ով ներկայացնում է «Առաջ» շարժումը, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 21 տոկոս ձայնով։ 15 տոկոսով եռյակը եզրափակում է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։ Ուլտրաաջ Մարին Լե Պենը դարձել է 4-րդը՝ 11 տոկոս ձայնով։
Դեբատներին մասնակցել են բոլոր՝ 11 թեկնածուները։







































