Իրաքի ուժայինները Մոսուլի հարավում հայտնաբերել են ԴԱԻՇ-ի զինյալների կողմից մահապատժի ենթարկված 20 կնոջ և երեխայի դիակ: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով` մարմինները գտնվել են Մոսուլից հարավ գտնվող Ալ Քայրա բնակավայրի մոտ: Ինչպես նշում է աղբյուրը, ահաբեկիչները կանանց և երեխաներին մեղադրել են «խալիֆաթի տարածքից անհավատների հողեր փախչելու մտադրության մեջ»: «Անհավատների հող» արտահայտությամբ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նկատի ունեն Իրաքի կառավարության կողմից ազատագրված տարածքները:







































