Իրաքյան Քրդստանի հիմնական քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են 2017 թ. Իրաքից շրջանի անկախության հարցով հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնում է Rudaw ալիքը՝ հղում անելով քաղաքական գործիչների կիրակի տեղի ունեցած հանդիպման մասնակիցներից մեկին:
Իրաքյան Քրդստանի անկախության թեման տեղացի քաղաքական գործիչները բազմիցս բարձրացրել են 2005 թ. շրջանի ինքնավարություն ձեռք բերելուց ի վեր: 2016 թ. շրջանի նախագահ Մասուդ Բարզանին խոստացել էր, որ հանրաքվեն տեղի կունենա մինչև տարվա վերջ, բայց տեղի չունեցավ:
Ալիքի հաղորդմամբ՝ Բարզանին ներկա է եղել կիրակնօրյա հանդիպմանը, որի արդյունքներով երկու հիմնական կուսակցությունները՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը և Քրդստանի հայրենասիրական միությունը, համաձայնության են եկել հանրաքվեի հարցում:
Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մահմուդ Մոհամմեդը ալիքին հայտնել է, որ կուսակցությունները պայմանավորվել են այս տարի հանրաքվե անցկացնել: «Այդ նպատակով բանակցություններ կսկսվեն Բաղդադի և հարևան երկրների հետ»,- հայտնել է նա:










































