Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին կարդալ Աստվածաշունչ նույնքան հաճախ, որքան հաճախ նրանք իրենց ձեռքն են վերցնում հեռախոսները։ Այս մասին հայտնում է Time-ը։
Կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին քահանայապետը կոչ է արել Աստվածաշնչին առօրյա կյանքում տալ նույն տեղը, ինչ բջջայիններին, կարդալ Աստծո «մեսիջները», ինչպես կարդում ենք դրանք մեր բջջայիններում։









































