Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում ձերբակալված թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին անվանել է գերմանական գործակալ, ավելացնելով, որ նա մեկ ամիս շարունակ թաքնվել է Գերմանիայի հյուպատոսարանում, հայտնում է RIA Novosti-ն:
«Նա որպես ՔԱԿ-ի ներկայացուցիչ և գերմանական գործակալ, մեկ ամիս շարունակ թաքնվել է Գերմանիայի հյուպատոսարանում: Մենք ամբողջ ամիս պահանջում էինք նրան հանձնել մեզ, որպեսզի նա կանգներ դատարանի առջև, սակայն նրան չէին հանձնում: Ես Մերկելին ասել եմ, որ երբ մենք պահանջում ենք հանձնել ահաբեկչի, դուք վկայակոչում եք ձեր անկախ և օբյեկտիվ դատարանին, իսկ մենք վստահում ենք մեր դատարանին: Հետո նրանք Յուջելին հանձնեցին մեզ, և դատարանը նրան ձերբակալեց»,- հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում մրցանակաբաշխության արարողության ժամանակ:







































