ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլթերսը հայտնել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի օդանավերի վտանգավոր մերձեցման 4 դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 10-ին։ Այս մասին հայտնում է Defense News պորտալը։
Գեներալի խոսքով՝ 3 միջադեպերը տեղի են ունեցել Սու-24 կործանիչների և ևս 1-ը՝ Իլ-38-ի հետ։ Ուոլթերսը բնութագրել է այդ միջադեպերը որպես իրար հետ կապ չունեցող։ Նրա խոսքով՝ այդ պահից սկսած նման մերձեցումներ չեն եղել։
Ուոլթերսը կարծում է, որ միջադեպերը տեղի են ունենում ինչպես սխալմունքի, այնպես էլ վարքագծի արտահայտման պատճառով։ Ամերիկացի գեներալը հավելել է, որ գերատեսչությունը փորձում է տեղեկություն ստանալ միջադեպերի մասին ռուսական կողմից, սակայն ստանում է ոչ այն պատասխանը, որին սպասում է, կամ ընդհանրապես չի ստանում։









































