Հրապարակվել է «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նոր թրեյլերը Ջոնի Դեփի և Խավյեր Բարդենի մասնակցությամբ: Այն կարելի է տեսնել YouTube-ում:
Ըստ սյուժեի՝ կապիտան Ջեք Ճնճղուկը դիմակայում է ուրվական ծովահեններին, որոնց գլխավորում է սարսափազդու կապիտան Սալազարը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեֆրի Ռաշը, Օրլանդո Բլումը, Սթիվեն Գրեմը, Դեվիդ Ուենեմը: Ռեժիսորներն են Խոակիմ Ռոննինգը և Էսպեն Սանդբերգը:
Ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ում կմեկնարկի 2017-ի մայիսի 26-ին:










































