Զիմբաբվեի գերագույն դատարանը արգելել է ֆիզիկապես պատժել երեխաներին, հայտնում է BBC-ին:
Այդ որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ Լինա Փֆունգվայը բողոքել է իր երեխային դպրոցում ծեծելու կապակցությամբ: Հայտարարության համաձայն՝ ուսուցիչը ծեծել է վեց տարեկան աղջկան տնային աշխատանքը չկատարելու համար:
Դատավոր Դևիդ Մանգոտի խոսքերով` երեխաներին ֆիզիկապես պատժելը Զիմբաբվեի Սահմանադրության խախտում է: Ծնոդները և ուսուցիչները չպետք է ձեռք բարձրացնեն երեխաների վրա, նույնիսկ, եթե նրանք իրենց լավ չեն պահում:










































