Saturday, 04 07 2026
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Հայաստան-ԵՄ ապահովագրության մեխանիզմը վատ նախադեպի ֆոնին

Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության ավարտի մասին հայտարարությունը անկասկած ընթացիկ քաղաքական շրջափուլի հազվադեպ լուսավոր և հեռանկարային կետերից մեկն է, որը միարժեք ենթակա է ողջույնի: Այդուհանդերձ, շրջանակային նոր համաձայնագրի շուրջ թե բանակցության, թե դրա ավարտի մասին հայտարարության իմաստով, որ հնչեց Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ գործընթացը եղել է հասարակության համար փակ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց, ըստ էության, պետք է ծառայի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, այն պարզ պատճառով, որ հենց նրանք են Հայաստանի Հանրապետության իրական տերերը, իրական Հայաստանի Հանրապետությունը, բանակցության ամբողջ ընթացքում ունեցել են զրոյական տեղեկատվություն: Գործնականում հասկանալի է, որ կարևորագույն քաղաքական փաստաթղթերը բանակցվում են ոչ հրապարակավ, և դրանցում եղած կամ շոշափվող բովանդակությունն ամբողջությամբ չէ, որ կարող է լինել հրապարակման ենթակա, առնվազն ընթացիկ ռեժիմով հրապարակման:

Այդ տեսանկյունից անկասկած է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրն էլ կարող էր և թերևս իր իսկ ծանրակշռության շահից ելնելով պետք է ունենար բովանդակություն, որը ենթակա չէ հրապարակման, այսինքն՝ շոշափում է իսկապես լրջագույն խնդիրներ, որոնց շուրջ պետք է բանակցել առանց ավելորդ աղմուկի: Բայց խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունը մեկամյա ընթացքում ըստ էության չի ունեցել բաց կողմ, կողմ, որը քաղաքացիների համար կլիներ տեսանելի, հասկանալի, ընկալելի: Դրանով համաձայնագիրը միմիայն կարող էր ուժեղանալ, գործընթացը կարող էր միմիայն ամրանալ՝ դուրս լինելով լոկ իշխանության մենաշնորհից: Վերջիվերջո, նաև հենց այդ «մենաշնորհային» բնույթն էր պատճառը, որ Ասոցացման շուրջ բանակցությունը ավարտվեց տապալումով, թեև կրկին հայտարարվել էր բարեհաջող ավարտի մասին, և կողմերը ողջունել էին ավարտի այդ փաստը: Պատմությունը, ինչպես հայտնի է, ունի կրկնվելու հատկություն և, որպես կանոն, կրկնվում է իբրև ֆարս:

Հայաստան-ԵՄ հարաբերությունը Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացու զարգացման և անվտանգության հեռանկարի համար չափազանց կարևոր հարաբերություն է՝ ֆարսի ռիսկի ենթակա լինելու համար: Հետևաբար առնվազն առկա է հարցադրման հիմք, թե արդյո՞ք ներկայիս գործընթացը իր՝ ըստ էության եզրափակիչ փուլում օժտվել է, ապահովված է մինչև տրամաբանական ավարտի հասնելու համար անհրաժեշտ երաշխիքային, ապահովագրական մեխանիզմով՝ ի տարբերություն նախկին գործընթացի: Թե՞ հույսը կամ ակնկալիքը այն է, որ չկան նախկինում խնդրահարույց կետեր, որոնք կառաջացնեին Ռուսաստանի դժգոհությունը: Միաժամանակ առկա է նաև հարցը, թե արդյո՞ք բանակցային գործընթացում ըստ էության դիտորդի, այն էլ, մեղմ ասած, շատ քիչ բան տեսնող դիտորդի կարգավիճակում գտնվող հանրությունը կարող է ակնկալել շրջանակային համաձայնագրի թիվ մեկ շահառուի կարգավիճակ գործնականում, թե՞ շրջանակային համաձայնագրի հիմնական դիվիդենդը լինելու է ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական, և այն շահելու է ոչ թե քաղաքացին, այլ ընդամենը իշխանությունը:

Սրանք հարցեր են, որոնք էապես պայմանավորում են գործընթացի հեռանկարային արդյունավետությունն ու տեսլականը: Հայաստանի քաղաքացին, Հայաստանի պետականությունը մի անգամ արդեն բավական թանկ վճարել է, ըստ էության, հանրության լուսանցքում գտնվելու և ամեն ինչ իշխանության խոսքին կամ կամքին հանձնած լինելու համար: Դրա՝ անգամ համեմատաբար փոքր ծավալի կրկնությունը կթողնի առավել ծանր հետևանք: Մինչդեռ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունից Հայաստանի քաղաքացին ակնկալում է արդյունք, ընդ որում՝ երկարաժամկետ և խորքային արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում