Մարտի 1-ի հետևում կանգնած է իշխանությունը և շահագրգռված չէ բացահայտել ոճրագործությունը: ՀԱԿ և ՀԺԿ կուսակցությունները հետևողականորեն պայքարելու են Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ՀԺԿ կազմակերպված հանարահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Միջազգային հանրությունը 9 տարի շորւոնակ պարզ երկու հարց է տալիս ՀՀ իշխանություններին՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառել ՀՀ իշխանությունները 2008թ. Մարտի 1-ին անհամաչափ ուժի կիրառման պատասխանատուների և կատարողների նկատամամբ, ոչ մի պատասխան չեն տվել մինչև հիմա իշխանությունները»,-ասաց Ա. Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօրվա հանրահավաքը քաղաքական բնույթ չի կրում և ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն ու քաղաքացիներն այսօր հավաքվել են Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար:









































