Saturday, 04 07 2026
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ

Սպասում ենք ձեզ. Կարեն Կարապետյանը դիմել է Սփյուռքին

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմել է Սփյուռքին.

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր,

Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:

Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը:

Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:

Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք:

Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով:

Մենք գնում ենք փոփոխությունների և այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձև՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար:

Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:

Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին և ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

Սփյուռքի մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում․ յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք և ոգևորություն կհաղորդի մեզ, որի արժեքավորումը, գուցե, հաշվարկելի չէ, բայց արդյունքը միանշանակ կարող է բերել աշխարհայացքի փոփոխության, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականության, կառավարման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման: Սա արդեն կլինի բոլորիս հաջողությունը:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:

Պահպանելով ավանդական արժեքները՝ միաժամանակ բաց և հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաև ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:

Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, և բոլորիդ մոտ հպարտության ու արժանապատվության զգացողությունը պայմանավորված է նաև Հայաստանի բարեկեցությամբ: Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով:

Վստա ՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:

Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:

Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք և համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց և ժամանակակից, հպա՛րտ Հայաստան:

Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք:

Սիրով սպասում ենք ձեզ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում