Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա

Իրանական ղեկավարությունը նկատելիորեն անհանգստացած էր արաբական գարնան առաջին օրերին,սակայն շուտով Իրանին հաջողվեց շրջել իրադարձությունները հօգուտ իրեն, հատկապես այն երկրներում, որտեղ պետական կառուցվածքները փլուզվել են և տեղի է ունցել քաղաքացիական պատերազմ։ Այսօր Իրանի հետքերը կարելի է հանդիպել գրեթե ամենուր։ Քաղաքացիական պատերազմով ճարակված երկրներում, որոնցում առաջին պլան են դուրս գալիս ոչ պետական սուբյեկտները, Իրանն իր ազդեցությունը զգացնել է տալիս շիայական համայնքների միջոցով։ Անշուշտ, գաղտնի օպերացիաների իրանական ներուժի հետ այդ իրադարձություններում ոչ փոքր դեր են խաղում նաև փոփոխությունները գլոբալ հաշվեկշիռներում և դրա հետ կապված անորոշությունը։ Այս մասին Milliyet-ում գրում է Նիհաթ Ալի Օզջանը։

Որոշ հայտարարություններ և իրադարձություններ, որոնց ականատեսն ենք դառնում վերջին շրջանում, վկայում են այն մասին, որ Իրանի տեսանկյունից պատկերը կարող է փոփոխվել։ ԱՄՆ նոր նախագահ Թրամփի հայտարարությունները, փոխնախագահ Փենսի ելույթը Մյունխենյան անվտանգության համաժողովում, ցույց են տալիս, որ հետագայում ամեն բան, ինչ առնչվում է Իրանին, կրկին կենթարկվի վերանայման։

Թրամփը յուրաքանչյուր պատեհ պահի նշում է, որ ինքը, մեղմ ասած, հիացած չէ միջուկային համաձայնագրից, որը Օբամայի կառավարման շրջանում ներկայացվել է որպես հաջողություն։ Թրամփը չի թաքցնում, որ թերահավատորեն է վերաբերվում դրա արդյունքներին։ Թրամփի առարկությունները և մեղադրանքերը, ինչպես հասկանալի է դառնում Իրանի կողմից միջին հեռահարության հրթիռի փորձարկմանն ի պատասխան նրա արձագանքից, ցույց են տալիս, որ իրադարձությունները կփոխվեն այլ ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ նման հեռահարության հրթիռները հանդիսանում են միջուկային զենքի բաղադրիչ մաս, ակնհայտ է դառնում, որ Թրամփի ձեռքն է անցել կարևոր հաղթաթուղթ։

Միջուկային սպառազինությունը միակ գործոնը չէ, որը վերածում է Իրանին թիրախի։ Քաոս վերապրող Մերձավոր Արևելքում, թվում է՝ չկա այնպիսի երկիր, որում Իրանն ակտիվ չլինի, և չկա այնպիսի մի իրադարձություն, որում նա գաղտնի չներքաշվի։ «Ցուցակը միանգամայն երկար է։ Մենք խոսում ենք լայն շրջանակ ունեցող տարածաշրջանի և իրադարձությունների մասին՝ Պարսից ծոցից մինչև Եմենի քաղաքացիական պատերազմ, Աֆղանստանից Իրաք, Սիրիայից Լիբանան»,-գրում է Նիհաթ Ալի Օզջան։

Ցուցակի սկզբում Իրանի գործողություններն են Պարսից ծոցի երկրներում։ Առաջին հերթին, այդ երկրների քաղաքացի հանդիսացող շիաներին Իրանի հետ կապող առանձնահատուկ հարաբերությունները խնդիրներ են առաջացնում ներքին անվտանգության և կայունության տեսանկյունից, որոնք դժվար է վերահսկել։ Եթե ուշադրության առնենք ցուցակը, Իրանի ներուժն ու հմտություններն այդ ուղղությամբ, ակնհայտ կդառնա, որ այդ գաղափարները չի կարելի անտեսել՝ ընդգծում է հոդվածագիրը։

Մյուս կողմից՝ Եմենը, որտեղ շարունակվում է քաղաքացիական պատերազմը, նույնպես հանդիսանում է կարևոր իրանական ճակատ, որն անհանգստացնում է Սաուդյան Արաբիային։ Իսկ Իրաքում պատկերն ավելի բարդ է, քան թվում է։ Այդ ճակատում միանգամից մի քանի խաղացողների օգնությամբ Իրանը փաստացի վերածել է այդ երկիրն իր ետնաբակի։

Առկա է «հոգեբանական» առավելություն, որն ապահովվում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարով, մոբիլիզացման ներուժով, շիա գրոհայինների կազմակերպմամբ ու զինմամբ։ Իրանը պայմաններ է պատրաստում այն բանի համար, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում ներկայանա որպես կառավարության ուժեղագույն դաշնակից, որը հաղթել է ԴԱԻՇ-ին, ազատագրել Մոսուլը։ Սակայն դրանով էլ գործը չի ավարտվում։ Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում Իրանը ձեռք է բերել քաղաքական, տնտեսական և ռազմական հարցերում միանգամայն հարգարժան և ակտիվ «տեղացի ընկերներ»։

Լիբանանում իր ազդեցության և Սիրիայում աճող ներկայության շնորհիվ՝ Իրանն ակտիվ է և առավել քան երբևէ նկատելի այդ ճակատում։ Այդ պատկերը լավ «առիթ» է հանդիսանում Իսրայելի համար, որը հիասթափված է միջուկային համաձայնագրից և շարունակում է պատրաստվել այն բանին, որպեսզի առաջին անհրաժեշտության դեպքում վրեժխնդիր լինի «Հըզբոլլահից» 2006 թվականի համար։ Թրամփի հայտարարությունները, ինչպես նաև անկանխատեսելիության գլոբալ աճը, կարծես թե Իրանին առաջնահերթ երկիր են դարձնում նոր ժամանակաշրջանի օրակարգում։ Նոր տարածաշրջանային և գլոբալ հաշվեկշիռների որոնումները, ինչպես նաև արձագանքը, որը ցուցաբերում է Իրանը, անհրաժեշտություն են ստեղծում ուշադիր հետևելու մեր տարածաշրջան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում