Monday, 22 06 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում

Մենք հոգևոր-մշակութային հեղափոխության կարիք ունենք. Արծրուն Պեպանյան

Արդեն մի քանի ամիս է, ինչ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ալիք են բարձրացնում: Նրանցից մի մասը ցանկանում է սոցիալական խնդիր լուծել, մյուս մասը երկրում համակարգային փոփոխություններ է պահանջում: Կարո՞ղ են նրանք դառնալ քաղաքական գործոն և վճռորոշ դեր ունենալ՝ այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի հետ:

«Նկատենք, որ ազատամարտիկներին քաղաքական ուժերն են մի շարք դեպքերում ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: 1996 թվականի աշնանը նրանք (համենայնդեպս՝ ղեկավարները) իշխանությունների կողքին էին և հակաընդդիմադիր ակտիվ կեցվածք ունեին: 1998-ին մասնակցեցին նախագահի հրաժարեցմանը: 2003-ին ընդդիմադիր էին, 2008-ին Ազատության հրապարակում էին՝ մինչև փետրվարի վերջերը: Ազատամարտիկները կամքի տղաներ են, և քաղաքական շատ ուժեր կցանկանային նրանց տեսնել իրենց կողքին, բայց՝ կառավարելի վիճակում»,- ասաց Պեպանյանը՝ միևնույն ժամանակ նրանց խորհուրդ տալով չսերտաճել որևէ կուսակցության հետ, քանզի ըստ Պեպանյանի՝ այդ կուսակցությունները չարժեն իրենց:

Նա նաև նշեց, որ քննել է համաշխարհային պատմության հաջողության հասած մի շարք շարժումներ, և դրանցում, որպես կանոն, առանցքային դեր են կատարել կռված տղաները. «Ու մեզանում էլ է այդպես լինելու: Մենք հեղափոխություն ասելով հասկանում ենք դասական եվրոպական կամ բոլշևիկյան մեթոդները՝ աղքատները հարուստների դեմ, այս դասը մյուս դասի դեմ և այլն, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեզանում դրանք ոչ միայն չեն աշխատում, այլև է՛լ ավելի են վատացնում վիճակը: Մեր պրոբլեմը այլ է, ու լուծումն էլ այլ է լինելու: Մենք հոգևոր-մշակութային հեղափոխության խնդիր ունենք. միայն այդ կերպ հնարավոր կլինի ջախջախել հանրային ներկա մտածողությունը, որը խեղդում է մեր ապագան: Մարդու իրավունքների, էկոլոգիական, սոցիալական ուղղվածության բողոքներն ու ակցիաները քիչ հավանական է, որ էական փոփոխությունների հանգեցնեն: Թեպետ դրանք ևս անհրաժեշտ են: Մեզ հոգևոր-մշակութային հեղափոխություն է անհրաժեշտ, և ազատամարտիկները կարող են կազմել այդ շարժման հենքը, քանի որ իրենք մեկ անգամ արդեն ապացուցել են, որ Հայրենիքն իրենց համար կարևոր է իրենցից:

Ինձ մի անգամ հրավիրել էին մասնակցելու Երկրապահի օրվան, և ես զգացել եմ, թե ինչ ոգու ուժ ունեն իրենք, երբ միատեղվում են՝ համալիրի դահլիճը ասես պայթում էր նրանց հավաքական էներգիայից: Ցավոք, մենք դեռ չունենք քաղաքական այն հոսանքը, որը ասածս հեղափոխությունը կհղանա, բայց այն յոթ սարի ետևում չէ. իրականությունը դրա կարիքն ունի, և արթնացում է գնում»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ազատամարտիկների ակտիվությունը հիմա, երբ երկրում կարծես հանդարտ իրավիճակ է, Արծրուն Պեպանյանը պատասխանեց. «Հիմնական պատճառը, կարծում եմ, կուսակցությունների կոլեկտիվ մահն է: Եթե առաջներում մարդիկ հույս էին կապում այս կամ այն առաջնորդի, կուսակցության հետ, ապա հիմա չկան նման հույսեր: Ու հիմա թե իրենք, թե ողջ ժողովուրդը նման են կերակրող ծնողին կորցրած այն պատանուն, ով գոյատևելու համար հարկադրված է դուրս գալ տնից, ակտիվություն դրսևորել, գործ անել: Ես խորը ամոթ եմ ապրում, որ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած, վտանգած, վիրավորված ազատամարտիկների ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն: Վաղ անցյալում հայկական համայնքները հոգում էին, որ նման ընտանիքները ապահովվածների շարքում լինեն. դա և՛ երախտիքի արտահայտություն էր, և՛ դաստիարակչական-քարոզչական նշանակություն ուներ: Հիմա, ցավոք, այդպես չէ: Ու այստեղ ես էլ իմ մեղավորությունն ունեմ: Եթե իշխանությունները տրտնջում են, թե փող չկա, կամ հարցը չեն կարևորում, ապա դա չի նշանակում, թե մենք պիտի լինենք կողքից դիտողի դերում: Ազատամարտիկները մեր Հայրենիքի համար են կռվել, մեզ համար են կռվել, մեր փոխարեն են կռվել, և մենք ուղղակի պարտավոր ենք տանելի պայմաններ ստեղծել նրանց համար»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ «Վերելք» հիմնադրամը հարցի գոնե մասնակի կարգավորման ծրագիր ունի, և բոլոր նրանց, ում մտահոգում է մեր ազատամարտիկների վիճակը, ովքեր կցանկանան մասնակցել հոգու պարտքի այս գործին, Արծրուն Պեպանյանն առաջարկեց արձագանքել ֆեյսբուքյան իր էջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում