Երկու միջնորդագրերի քննարկումը՝ Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցին կողմ և դեմ, բրիտանական խորհրդարանում շարունակվել է ավելի քան 3 ժամ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Չնայած այն բանին, որ ի սկզբանե քննարկումը կրել է ձևական բնույթ և չի ենթադրել որևէ քվեարկություն, խորհրդարանական հանդիպման արդյունքների սպասումով Բուքինգեմյան պալատի մոտ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ։
Թրամփի այցի չեղարկման միջնորդագրին իրենց աջակցությունն էին հայտնել 1.86 մլն բրիտանացիներ։









































