Քսենիա Սոբչակը սիրում է սոցիալական ցանցում կիսվել ամուսնու հետ համատեղ կյանքի ամենաջերմ լուսանկարներով:
«Ինսթագրամում» հաղորդավարուհին ցուցադրել է, թե ինչպիսի նվեր է ստացել ամուսնուց: Լուսանկարում օպալից պատրաստված գեղեցիկ, լայն ապարանջան է:
«Ամուսինս շատ գեղեցիկ ապարանջան է նվիրել: Նվերներով պարծենալը պարկեշտ չէ, բայց չեմ կարողանում ինձ զսպել, սիրունիկ օպալներ»,- գրել է Սոբչակը լուսանկարի ներքևում:








































