Հազարավոր մարդիկ են հավաքվել Վաշինգտոնում՝ նշելու Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթի 50-ամյակը, որը ԱՄՆ քաղաքացիական իրավունքի քարոզարշավում գլխավոր պահը դարձավ:
Այս ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սաբրինա Ֆուլթոնը, անզեն սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինի մայրն է, որն անցած տարի տան ճանապարհին սպանվել էր:
Սաբրինան BBC-ին պատմել է, որ շատ աֆրոամերիկացիներ վախեցած են այն բանից հետո, երբ պահակախմբի անդամներից մեկը, որն սպանել էր իր որդուն, անցած ամիս արդարացվել է:
Ֆուլթոնը կոչ է արել ԱՄՆ իշխանություներին՝ փոխել այն օրենքը, որը քաղաքացիներին ինքնապաշտպանության նպատակով թույլ է տալիս ուժ գործադրել:










































