Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Շուշի քաղաքում բացված «Շուշի» գյուղատնտեսական ապրանքների շուկա:
Նախագահը կարևորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ այն համարելով օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը և զբոսաշրջության առաջընթացին:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:









































