Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր բաժանմունք: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանը: Նա ասել է, որ սովորականի պես մասնակցել է ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա և ամբողջ ճանապարհին ծեծել՝մինչև արյունոտվելը: «Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչն է եղել ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և ֆիզիկական բռնություններ կիրառելու պատճառը, ակտիվիստը ասել է, որ ինքը չգիտի. «Ինձ չեն ասել անգամ ինչու և ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն և դեմքս ամբողջովին արյունոտված է»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում










































