Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին կից զինվորական կոմիտեի նիստը, գրում է vesti.ru-ն:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև կենտրոնասիական տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցեր: Նիստին ելույթ է ունեցել ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենկինը:
2013 թվականի ընթացքում արդեն երրորդ անգամ է Զինվորական կոմիտեի նմանօրինակ նիստ անցկացվում:







































