Վանաձորցի ազատամարտիկները միացել են հանրապետությունում դեռ մայիսից սկսված ազատամարտիկների պայքարին և անժամկետ նստացույց են սկսել Վանաձորի Հայքի հրապարակում: Նրանց բողոքը ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորների՝ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ (Սեյրան) Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ընդունված ՀՀ օրենքի դեմ է:
Ազատամարտիկները պահանջներ են ներկայացնում նաև իրենց իրավունքների վերաբերյալ, մասնավորապես` բնակարաններով առաջնահերթ ապահովում, անժամկետ հավելյալ թոշակի հատկացում, թոշակի բարձրացում, անվճար բուժօգնություն, ազատամարտիկների երեխաների անվճար ուսուցում: Իրենց պահանջ-առաջարկը նրանք ձևակերպել են Սեյրան Օհանյանի անունով: Ազատամարտիկներն ակնկալում են, որ իրենց խնդիրները կքննարկվեն ԱԺ-ում և հիմնավորապես լուծում կստանան:







































