ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն և արդարադատության նախարարությանը կհաջողվի շահել միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք կհաղթենք: Հանուն երկրի անվտանգության մենք կհաղթենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում՝ ի պատասխան հարցին՝ արդյոք վստահ է, որ իր վարչակազմին կհաջողվի հաղթել:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է միգրացիոն հրամանագիրը կասեցնելու մասին դատարանի որոշումը:










































