Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Թրամփի վարչակազմը կարող է հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթաց սկսել

Չի բացառվում, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնի հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթաց: Այդ հեռանկարի մասին են վկայում Թրամփի թիմակիցների՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի վերջին մեկնաբանությունները Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մեկնաբանություն արեց քաղաքագետ, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը, որը մինչ այդ «Նորավանք» գիտակրթական կենտրոնում ներկայացրել էր իր զեկույցը «Թրամփի վարչակազմը և Հայաստանը» թեմայով:

– Պարոն Սարգսյան, Գելափի հարցումներով՝ ԱՄՆ բնակչության մեծ մասը երդմնակալությունից ընդամենը 8 օր անց բացասաբար է գնահատում նորընտիր նախագահի գործունեությունը: Այսօր բողոքի ցույցեր են ընթանում ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ: Ձեր կարծիքով՝ այս գործընթացները ի՞նչ հետևանքներ կունենան: Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն քննարկում են Թրամփի իմփիչմենթի հնարավորությունները: Զարգացումները կարո՞ղ են դրան հանգեցնել:

– Նախ՝ կարևոր է հասկանալ, թե որ լրատվամիջոցների մասին է խոսքը: Եթե խոսքը CNN-ի, «Նյու Յորք Թայմզի» կամ «Վաշինգտոն փոսթի» մասին է, ապա, իհարկե, որոշակի կողմնակալ մոտեցում կա: Թրամփի գործողությունների դեմ բողոքի ակցիաներ իրոք կան, և բնական է, որ պետք է լինեն: Չմոռանանք, որ Թրամփի օգտին քվեարկել են ավելի քիչ թվով քաղաքացիներ, քան Հիլարի Քլինթոնի օգտին, այսինքն՝ կան մեծ թվով մարդիկ, ովքեր չեն աջակցել Թրամփին, և նորմալ է, որ բողոքների այս ալիքը պետք է շարունակվի:

Չեմ կարծում, որ իմփիչմենթի խնդիր բերեն օրակարգ, որովհետև գիտեք, որ այսօր և՛ Սպիտակ տունը, և՛ Սենատը, և՛ Ներկայացուցիչների պալատը հանրապետականների ազդեցության տակ են, հանրապետականները ունեն մեծամասնություն թե՛ Սենատում և թե՛ Ներկայացուցիչների պալատում: Կարծում եմ՝ պետք է ուղղակի ժամանակ տալ, որպեսզի հասկանանք, թե ինչ քաղաքական ուղղություններով է նա առաջ շարժվելու: Շատ արագ չի կարելի իմփիչմենթ անել կամ խոսել դրա մասին, որովհետև մենք դեռ չգիտենք, թե նա ինչ է անելու, ինչ արտաքին կամ ներքին քաղաքականություն է իրականացնելու: Նաև դեռ չունի պետքարտուղար, որը այս շաբաթ հավանաբար կհաստատվի: Պետք է սպասել և տեսնել:

– 2016-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ շոկային վիճակը շատ ամերիկացիների շրջանում սկսեց անցնել, փորձագետները սկսեցին ավելի սթափ դատել՝ ասելով, որ Թրամփ նախագահը զգալիորեն տարբերվելու է Թրամփ թեկնածուից և նույն հռետորաբանությունը չի ունենալու, ինչ ուներ նախընտրական շրջանում, այնուամենայնիվ՝ Թրամփը, կարծս թե, հետևողականորեն կատարում է իր հիմնական խոստումները: Այս առումով ի՞նչ քաղաքականություն պիտի սպասենք Թրամփից:

– Հիշում եք՝ նախընտրական պայքարի ժամանակ Թրամփը նաև խոստացել էր, որ Հիլարի Քլինթոնին դատապարտելու է ազատազրկման: Ես վստահ եմ, որ նման տարբեր հայտարարություններ նա չի իրականացնելու, մոռանալու է դրանց մասին: Դրանք պոպուլիստական, թիրախավորված հայտարարություններ էին՝ կոնկրետ մարդկանց համար, որոնք փաստորեն աշխատեցին: Ճիշտ եք նկատել՝ իր խոստումների իրականացումն արդեն կա, նա արդեն աշխատում է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով, կոնկրետ հրամաններ է ստորագրում, կարգադրություններ է անում: Խոսքը նաև Իսրայելի հետ հարաբերությունների մասին է: Սա արտաքին քաղաքականության այն ուղղությունն է, որի մասին մենք արդեն գիտենք. այն, ինչ հայտարարել էր, դա էլ այս պահին, կարծես թե, տեղի է ունենում, այսինքն՝ նա ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ, ինչը շատ կարևոր քաղաքական հարց է:

– Իսկ կարո՞ղ ենք այժմ խոսել Թրամփի գործողությունների գլոբալ ազդեցության մասին, ինչը թերևս կարևոր է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից:

– Ես չեմ բացառում, որ ամերիկացիները սկսեն աջակցել հայ-թուրքական որոշակի գործընթացի: Թիլերսոնը անդրադարձավ այդ հարցին՝ ասելով, թե պետք է օգնել երկու կողմերին գալու հաշտության: Ցեղասպանության հարցից խուսափեց հենց այս պատասխանով: Նույն կերպ պատասխանել է նաև ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը, որ անհրաժեշտ է հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսել: Կարծում եմ՝ այս առումով ինչ-որ բաներ կարելի է ակնկալել ամերիկացիներից մոտ ժամանակներս: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, բոլորն անհամբեր սպասում են, թե երբ կհանդիպեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները և ինչ հարցեր կքննարկեն: Նրանք արդեն քննարկել են շատ կարևոր հարցեր, մոտ 1-1,5 ժամ տևողությամբ խոսակցություն են ունեցել հեռախոսով, և վստահ եմ՝ տասնյակ կարևոր հարցեր են շոշափել, գոնե շոշափել են նախնական տրամադրությունները, և առաջիկա հանդիպման ժամանակ արդեն կհասկանանք ընթացքը:

– Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար, Վիկտորյա Նուլանդի փոխարեն: Նա կհաստատվի՞ այդ պաշտոնում, թե՞ ոչ, և դա ի՞նչ նշանակություն ունի մեզ համար:

– Վստահ եմ, որ ԱՄՆ-ի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը հետայսու առաջնորդվելու է «America first» գաղափարախոսությամբ, ինչպես ինքը՝ Թրամփն է ասել: Իհարկե, Հեֆերնը հայ ժողովրդի բարեկամն է, լավ դեսպան է եղել, շատ ակտիվ աշխատել է, շատ լավ պատկերացնում է և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հայ-թուրքական հարաբերությունները: Շատ ակտիվ և, իմ խորին համոզմամբ, շատ հաջող դեսպան է եղել: Նոր պաշտոնում նա դեռ չի նշանակվել, պաշտոնակատար է: Հավանաբար չեն նշանակի այնքան ժամանակ, մինչև չգա Ռեքս Թիլերսոնը և որոշի, թե քաղաքական ի՞նչ հատված պիտի վստահի Ջոն Հեֆերնին: Փորձենք սպասել: Կարծում եմ՝ մոտ մեկ շաբաթից կամ 10 օրից ամեն ինչ պարզ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում