Այսօր կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Հարցը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Օրերս «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել վերը նշված պաշտոնում։ Փաստորեն նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով հենց նրա որդին էլ կզբաղեցնի այդ պաշտոնը։ Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս ասել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում է Չինաստանում:









































