Saturday, 04 07 2026
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ

ՀՀ վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել և ամրապնդել այն: Այս առումով կարևոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», – ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Վարչապետն ողջունել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար:

Քրիստիան Դանիելսոնը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները՝ նշելով, որ դրանով երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում: «Բարեփոխումներն առաջ տանելը կարևոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, և հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք», – նշել է նա: Պարոն Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Նա նաև ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և նշել, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է ավիացիայի ոլորտում մեր երկրի հետ գործակցության ընդլայնմամբ:

Վարչապետը, խոսելով կառավարության գործունեության գերակայությունների մասին,  առաջնային է համարել պետական կառավարման համակարգի բարեփոխումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա հաջողություն և առաջընթաց արձանագրել մյուս բնագավառներում ևս: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և լինելու է այն հարթակը, որտեղ քննարկվելու են տարբեր ոլորտների բարեփոխումները, տնտեսության զարգացման ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը: Քրիստիան Դանիելսոնը ողջունել է ՏՏ բնագավառում մեր երկրի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Հայաստանն ուժեղ է այս ոլորտում, և ՀՀ գիտատեխնիկական ու նորարարական հաջողություները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար:

Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ հետ փոխգործակցության զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում