Մի խումբ ձեռնարկատերեր փետրվարի 3-ի խորհրդատվական խորհրդի նիստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն իրենց առարկությունները միգրացիոն քաղաքականության խստացման մասին նրա ստորագրած հրամանների դեմ։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
Նա հստակեցրել է, որ առաջիկա հանդիպմանը ծրագրվում է նախագահին հասցնել փորձագետների կարծիքը՝ «ԱՄՆ-ի և աշխարհի համար առավել ակտուալ հարցերի» մասին։
«Մասնակցությունը չի նշանակում, որ ես համաձայն եմ վարչակազմի գործությունների հետ։ Իմ նպատակը կայանում է նրանում, որպեսզի արագացվի մոլորակի անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին, և մարդության հիմքում դրվի բազմազգ քաղաքակրթությունը»,-ասել է նա։









































