Saturday, 04 07 2026
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

ԼՂ հարցով Լավրովը մերժել է Մամեդյարովին

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել Մյունխենում փետրվարի 17-19-ին կայանալիք անվտանգության համաժողովի շրջանակներում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նախարարները այս շաբաթ կայացած իրենց ասուլիսներում, ըստ էության, չեն բացառել հանդիպման հնարավորությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը: Այս համատեքստում Մամեդյարովը խոսել է նաև վերջերս Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ իր հանդիպման մասին՝ ասելով, թե չի կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է. «Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից՝ արտգործնախարարների կամ այլ մակարդակով: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել. այո, Հայաստանը համաձայն է, բայց ո՞վ գիտի՝ ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, ի՞նչ արդյունք կարող է տալ նախարարների այս հանդիպումը հիմնախնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով ներկայիս փակուղային վիճակը բանակցային գործընթացում:

– Սա դատարկ կրակված փամփուշտ է՝ ինչպես նախորդ հանդիպումներն էին: Ասեմ՝ ինչու. որովհետև պարզ է, թե ինչ է անում Լավրովը: Նա հայանպաստ կեցվածք չի որդեգրել, Ռուսաստանը մանևրում է, խախտված հավասարակշռությունն է վերականգնում, որի մասին մենք շատ ենք խոսել: Թեքումը դեպի Ադրբեջան շատ է եղել:

Երկրորդ՝ այս շրջանում ուզում են ավելի պրոգրեսիվ երևալ, խոսել ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև Ադրբեջանը չափն անցել է, հավանաբար շատ բան է պահանջում իրեն տալ, որը Ռուսաստանի գրպանում չէ. Արցախը հայության գրպանում է, ոչ մեկի գրպանում չէ: Հայ ժողովուրդն էլ սա պիտի իմանա: Արցախի հարցը լուծված է, Լավրովը չի կարող ուրիշ բան անել: Եվ այս իրողության ֆոնին, քանի որ չստացվեց հարցը լուծել զենքով, հիմա փորձում են առավելությունների հասնել Ռուսաստանի միջոցով: Ենթադրում եմ՝ Լավրովը մերժել է:

Եվ քանի որ Մամեդյարովը ոչինչ չստացավ, շուռ է գալիս դեպի Մյունխեն, բայց Մյունխենն էլ հարցեր ունի: Թրամփը առայժմ մեզ անհայտ ճանապարհով է գնում: Պիտի տեսնենք՝ աշխարհակարգի համատեքստում ի՞նչ կնախատեսեն, առաջինը՝ Այսրկովկասի հարցով, երկրորդը՝ Միջին Արևելքի հարցով: Շատ հնարավոր է՝ ամերիկացիները սկսեն քննարկել Արցախի հարցը նաև Մերձավոր Արևելքի հարաբերությունների շրջագծի մեջ: Հիմա այդ հարցերի պատասխանն առայժմ չունենք: Իսկ ֆրանսիացիների մոտ ընտրությունների նախաշեմ է: Նալբանդյանը երևի այս պարագան նկատի ունի, դրա համար էլ ձեռքերը գրպանը դրած՝ շվշվացնելով ման է գալիս, գիտի՝ ոչինչ էլ չի լինելու: Ասում է՝ գնանք, ի՞նչ է եղել որ, մեկ է՝ էնտեղ ոչինչ չի ստացվելու: Ինձ այդպես է թվում: Բայց մի բան կա, որ ուզում եմ զգուշացնել՝ ամեն մի տեղեկություն, որ գալիս է Բաքվից, պիտի անպայման ճշտվի՝ ճի՞շտ է ասել, թե՞ չէ, ասե՞լ է, թե՞ չէ, որովհետև իրենք սովորել են մանիպուլյացիան և ակտիվ դիվանագիտությունը կիրառել գերազանց կերպով, ինչը չես կարող ասել հայկական կողմի մասին:

– Իսկ ի՞նչ կարող էր առաջարկել Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին:

– Ոչինչ: Ինձ թվում է՝ հիմա ռուսների համար կենսական հարցը մեկն է՝ ինչպիսի՞ հարաբերություններ կարող են ստեղծել ԱՄՆ-ի նոր վարչակարգի հետ: Անհայտ է: Նաև Ամերիկայում է դժգոհության ահռելի ալիք բարձրացել: Հիմա Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց լինելո՞ւ է, թե՞ ոչ: Դա նշանակում է, որ իրենք արտաքին ակտիվության մեջ պիտի ներքին պասիվություն ունենան:

Երկրորդ հանգամանքը կա՝ այս հարցի հետ անընդհատ պիտի առնչվի Իրանը: Սա մեզ համար կարևոր է, թե ի՞նչ տեսակետ ունի Իրանը: Կարծում եմ՝ ռուսները ոչինչ չեն անի և չեն կարող անել առանց Իրանի հետ ներքին կամ արտաքին համաձայնության: Մենք պիտի անպայման հիշենք դա և հենվենք Իրանի կողմը: Այս իմաստով սա շրջապտույտ է այս հարաբերությունների մեջ:

– Ուրեմն ի՞նչ նշանակություն ուներ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Իրան:

– Չափազանց դրական, լավ և հեռանկարային: Դա նշանակում է՝ հայկական կողմը երևի վերջապես արթնացել է քնից, այցելել է իր պաշտպանության և անվտանգության կարևորագույն խարիսխներից մեկը՝ հարաբերությունները ճշտելու համար: Իհարկե, ես խորքը չգիտեմ, չեմ կարող իմանալ, բայց ենթադրում եմ, որ նաև Արցախի շուրջ առաջացած հարցերն են քննել: Եվ ես գիտեմ, որ Իրանը Հայաստանից կամ Հայաստանում 5-րդ շարասյունից ավելի շատ է շահագրգիռ, որ Արաքսի հովտի ամբողջ սահմանը մնա անխաթար, անփոփոխ և անվերադարձ: Կարծում եմ՝ երկու կողմերը համաձայնեցնում են այդ հարցերն իրար հետ:

– Կարծում եք՝ Հայաստանը և Իրանը պաշտպանական ոլորտում կարո՞ղ են խորացնել հարաբերությունները կամ լուրջ համագործակցություն ձևավորել:

– Իհարկե, նաև մի բան կա՝ քաղաքականության մեջ կարող եք ունենալ ուղիղ ռազմական գործողություններ, երկրորդը՝ ցուցադրել ուժ, երրորդը՝ կարող եք այցելել, և դիմացինը հասկանա, թե ինչ է կատարվելու: Այս դեպքում երրորդ տարբերակն է: Սա նաև ցույց է, որ կա հզոր Իրանը՝ իր բանակով և համակրությամբ:

– Այդ հարաբերությունները ռազմավարական բնույթ կարո՞ղ են ստանալ մոտ ապագայում:

– Կարծում եմ՝ մեր հարաբերությունները խորքի մեջ ռազմավարական են Իրանի կողմից, հայկական կողմում, իհարկե, կան շահագրգիռ ուժեր՝ ինձ նման, ձեզ նման, որոնք խիստ շահագրգռված են, և կան ուժեր, որոնք կարող են 5-րդ շարասյան դեր կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում