Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Իտալիայից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:
Պատճառն այն է, որ Իտալիայում այժմ տարածվել է թռչնի գրիպ հիվանդությունը (H7N9 տիպի), և ներմուծումը արգելված կլինի մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով:









































