Wednesday, 24 06 2026
Սպասվում են տեղումներ
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության

Անկախության խորհուրդը արժանապատիվ քաղաքացին է (տեսանյութ)

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Անկախության Հռչակագիրը` մեկնարկ տալով երկրի անկախության գործընթացին:

Ի տարբերություն խորհրդային այլ հանրապետությունների, ասենք` նույն Վրաստանի, Հայաստանը չընտրեց անկախության հասնելու առճակատման ճանապարհը, այլ իր նպատակն իրականացրեց խորհրդային օրենսդրության շրջանակներում:

Արդյո՞ք 23 տարիների հեռվից կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը ունի բովանդակություն, դարձել է յուրաքանչյուր քաղաքացու գերագույն արժեքը: Հազիվ թե: Որովհետև անկախությունը ոչ միայն պետության կարգավիճակ է, միջազգային կառույցներում ներկայացված լինելու իրավունք, այլեւ ու առաջին հերթին` քաղաքացու ազատություն, կյանքի որոշակի որակ, անվտանգություն: Այս կարևոր բաղկացուցիչների պակասն է , որ արժեզրկում է մեր անկախությունը, քաղաքացուն զրկում իր սոցիալական կարգավիճակից` օտարելով իր անկախ երկրից:

Այսօրվա Հայաստանում քաղաքացին նույնքան կաշկանդված ու անազատ է, որքան` խորհրդային պատժիչ մեքենայի տարիներին: Երեկ էլ, ինչպես այսօր, մարդուն զրկում էին ազատությունից` տեսակետ ունենալու համար:

Անիմաստ է խոսել կյանքի որակի մասին մի երկրում, որտեղ թշվառության ճիրաններում հայտնված բնակչության մեծամասնությունը պատանդի կարգավիճակ ունի կիսաքրեածին իշխանությունների ու ամենազոր օլիգարխիայի մոտ:

Մարդու անվտանգության մասին անտեղի է խոսել մի երկրում, որտեղ գլխավոր «արժեք» են անիրավ ոստիկանն ու սանձարձակ սափրագլուխը: Ի վերջո, մեր երկրում բարև տալը նույնիսկ վտանգավոր է` կարող ես սպանվել, առնվազն` խոշտանգվել: Էլ չենք խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը գլոբալ առումով կասկածի տակ է դնում բոլորիս անվտանգությունը:

Օգոստոսի 23-ի գլխավոր խորհուրդը արժանապատիվ քաղաքացին է: Միայն նա կարող է արժևորել անկախությունը: Այդպիսի Հայաստան էինք պատկերացնում 1990-ին, այդպիսի Հայաստանի համար պետք է պայքարենք այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում