ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հաագայում մարտի 6-9 կքննի Ուկրաինայի հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին տեղեկացվում է դատարանի մամլո հաղորդագրությունում՝ հայտնում է Korrespondent.net-ը:
«Լսումները կվերաբերեն կանխարգելիչ միջոցների ձեռնարկմանը»,- նշել են դատարանում:
Ռուսաստանի դեմ հայցը վերաբերում է ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի՝ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու վերաբերյալ կոնվենցիայի, ինչպես նաև ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի խախտմանը:
Լսումները կանցկացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական նստավայրում՝ Խաղաղության պալատում:








































