Saturday, 04 07 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Տարոն Մարգարյանը հանդիպել է Oracle ընկերության ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Ղանթարջյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման շուրջ ակտիվ համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Քաղաքապետը ներկայացրել է նաև այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող մի շարք ծրագրերը՝ հատկանշելով, որ ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից կատարված հետազոտություններում Երևանն ընդգրկվել էր էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում` Սեուլի, Նյու Յորքի, Սինգապուրի և Հոնգ Կոնգի կողքին:

«Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել մատչելի ու հասանելի դարձնելու տեսանկյունից, Երևանի քաղաքապետարանը կառավարման բազմաթիվ գործիքներ է ներդրել մասնավորապես վարչական ապարատի գործունեության համակարգման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: Դրա շնորհիվ այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն արդեն շուրջ 60 էլեկտրոնային ծառայություն է մատուցում: Հաջողված է հատկապես «Մեկ պատուհան» համակարգը, որի միջոցով կարողանում ենք իրականացնել բնակիչների դիմումների արագ սպասարկումը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համատեղ մշակում ենք նաև «Խելացի քաղաք» հայեցակարգը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հականշելով, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու համատեղ ծրագրերի մշակման և դրանց հնարավոր իրականացման հետ կապված առաջարկները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար՝ Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարին իր հերթին նշել է, որ Երևանում հաջողությամբ կարող են ներդրվել մի շարք ծրագրեր, որոնք էապես կնպաստեն մայրաքաղաքի զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:

«Տասնյակ երկրների ցանկում նախընտրեցինք մեր ծրագրերը ներկայացնել Երևանին՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման ոլորտում Ձեր քաղաքի ցուցանիշները: Տվյալների կառավարման բնագավառում ընկերության քառասունամյա փորձը հնարավորություն է ընձեռում տրամադրել բազմազան լուծումներ «Խելացի քաղաք» նախագծի տրամաբանության շրջանակներում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ և արդյունավետ», – նշել է Oracle ընկերության տարածաշրջանային տնօրենը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կքննարկի և կներկայացնի հնարավոր համագործակցության նախընտրելի ուղղությունները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում