Եմենում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ հատուկ գործողության հետևանքով խաղաղ զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էլ-Բեյդա նահանգում անօդաչուների և ուղղաթիռների մասնակցությամբ գործողության հետևանքով 10 մարդ է զոհվել՝ 7 կին և 3 երեխա: Հաղորդվում էր նաև «Ալ-Քաիդայի» 30 ենթադրյալ գրոհայինի ոչնչացման մասին:
Վերջին տվյալներով՝ ոչնչացված գրոհայինների թիվը հասել է 41-ի: Հաղորդվում է, որ խաղաղ բնակչության զոհերի թվում է 8 կին և 8 երեխա:










































