Ֆիլիպինցի զինվորականները երկրի հարավում գործողության ընթացքում «Մաուտե» արմատական իսլամիստական խմբավորման 15 գրոհայինի են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Էդուարդո Անոն հայտարարել է, որ Հարավային Լանաո նահանգում ռմբակոծությունների և հրետակոծությունների արդյունքում նաև վնասվածք է ստացել խմբավորման առաջնորդներից մեկը:
Զինվորականների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:








































