Անհայտ անձիք ջնջել են Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովին սպանողի՝ Մևլյութ Մերթ Ալթընթաշի բոլոր էլեկտրոնային նամակները։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում անեով երկրի իրավապահ մարմինների աղբյուրին։
Նրա փոստարկղին հասանելիություն ստացած քննիչները նկատել են, որ ողջ նամակագրությունը ջնջվել է Կառլովի սպանությունից 2.5 ժամ անց։ Գաղտնաբառը կոտվել է այլ SIM-քարտից, ինչը, ոստիկանության կարծիքով, հաստատում է հանցակիցների առնկայության փաստը։
Նշվում է նաև, որ մարդասպանն օգտվել է Gmail փոստային ծառայությունից, ինչի հետ կապված Թուրքիայի իշխանությունները դիմել են Google-ի ղեկավարությանը՝ հետաքննության անցկացման գործում օգնության խնդրանքով։









































