Ավստրալիայում կենդանաբանական այգիներից մեկի աշխատակիցները տեղի բնակիչներից խնդրել են որսալ մահացու խայթոցով սարդեր և դրանք հանձնել հատուկ ընդունման կետեր: Այդ խնդրանքը նրանք հրապարակել են Facebook-ի իրենց էջում:
Սարդերը կենդանաբանական այգուն անհրաժեշտ են հակաթույն պատրաստելու համար: Ներկայումս այգին հանդիսանում է Atrax robustus սարդի խայթոցի դեմ հակաթույնի միակ մատակարարը: Սակայն, իրենց ուժերով նրանք չեն կարողանում հավաքել բավարար քանակությամբ սարդեր: Հակաթույնի շնորհիվ, 1981 թվականից ի վեր, դեռևս, խայթոցից ոչ մի մահացու դեպք չի գրանցվել:







































