Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի վանական համալիրի տարածքում տեղակայված «Տապան» թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի զինված ուժերի ձևավորման 25-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարչի 20 աշխատանքներ:
Ներկայացված գործերի թվում են հայտնի դարձած լուսանկարներ, ինչպես օրինակ սրբապատկերը համբուրող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, 2016թ-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցից լուսանկարներ:
Դավիթ Հակոբյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից զինվորների և սպաների բազմաթիվ լուսանկարներ:
















































