Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման հաջորդ շաբաթ ժամանելու է Լիբիա, որպեսզի այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ քննարկի հակամարտության դադարեցման հնարավորությունը: Ռադիոկայանն իր հերթին հղում է արել հարավաֆրիկյան ռադիոյին: Վերջինի տվյալներով, Թուրքիան և Հարավային Աֆրիկան պատրաստվում են Քադաֆիին առաջարկել իշխանության փոխանցման նախագիծ, որը համարվում է խաղաղ կարգավորման հիմնական նախապայմանը:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ վերջին մի քանի օրերին ավելացել է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռմբակոծությունների քանակը, ընդ որում, այդ ռմբակոծությունները հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաքում:









































