Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին

Ստրասբուրգում հունվարի 23-ին մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում,  ՀՀ ԱԺփոխնախագահ,  ԵԽԽՎ-ումհայկականպատվիրակությանղեկավար  Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գա լիք խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե  Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով.  «Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ էությունը՝ համարելով դրանք բովանդակային նախադրյալներով կենսական՝ կերտելու համար առավել կայուն և ժողովրդավարական համակարգ և կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխ ան ուժերի հավասարակշռությունը և օրենքի գերակայությունը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և նրա գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հանրաքվեից հետո հայաստանյան իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են նոր սահմանադրական օրենքներ, բազմաթիվ օրենքներում և  իրավական ակտերում կատարվել համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Տեղական ինքնակառավարման և խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում: Իր խոսքում տիկին Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաև 2017-ի համար՝  կրկին Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության, հիրավի, բացառիկ ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:

« Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում  առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե  Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, և դրանց լեգիտիմությունն  ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները:

«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ  ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների և ծրագրերի վրա: Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, և որևէ արտաքին խոչընդոտ չի  կարող մեզ  շեղել այդ ուղուց»,-  իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով  Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի , ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ և չնայած դրան Հայաստանը չի հեռացել իր ժողովրդավարական ուղուց և հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի և տարածաշրջանի անվտանգությունն  ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու  լայնամասշտաբ բարեփոխումներ՝  դատական, մարդու իրավունքների և այլ կարևոր բանագավառներում՝ բոլորը համահունչ մեր   միջազգային պարտավորություններին»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավո ւնքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որևէ արտաքին գործոնով՝ լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում